Բրազիլիայում 6 մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով
ՄիջազգայինԲրազիլիայում կիրակի գիշերն ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլո նահանգում: Ուղղաթիռը, որը պատկանել է Cristlia դեղագործական ընկերությանը, օդ է բարձրացել շաբաթ առավոտյան Իտապիր քաղաքից՝ շարժվելով դեպի Կամպուս դու Ժորդաու բնակելի թաղամաս: Սակայն Պիկո դու Իտապեվա շրջանում ուղղաթիռը չպարզված պատճառներով ընկել է:
Ավիավթարի հետևանքով ուղղաթիռի երկու օդաչուն և 4 ուղևորը զոհվել են: Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել, ինչպես նաև զոհերի ինքնության ճանաչման գործընթաց են սկսել: