Կոռուպցիոն գործով կասկածյալ հանդիսացող ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևը վերադարձել է Մոնակո
ՄիջազգայինՌուս գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը, որին Մոնակոյում մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն գործով, իր ծննդյան տարեդարձը նշելուց և հանդիպումներից հետո մեկնել է Ռուսաստանից:
Ինչպես հաղորդում Коммерсанть-ը՝ հղում անելով գործարարի ներկայացուցչին, Ռիբոլովլևն այժմ գտնվում է Մոնակոյում: Վերջինս նշել է, որ գործարարը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել և հարազատների հետ նոյեմբերի 22-ին նշել է ծննդյան տարեդարձը: Նրա խոսքով՝ այս ուղևորությունը նախօրոք է ծրագրված եղել և կապ չունի նոյեմբերի վեցին Մոնակոյում նրա ձերբակալության հետ:
Ինչպես հաղորդվում է, Ռիբոլովլևն այսօր ներկա է գտնվել «Մոնակոյի» մարզումներին և շնորհավորել է ֆուտբոլիստներին և գլխավոր մարզիչ Թիերի Անրիին «Կանի» դեմ տարած հաղթանակի կապակցությամբ:
Գործարարին կասկածում են նրանում, որ իրավապահ մարմիններում իր կապերի օգտագործման միջոցով դատական հետապնդում է իրականացրել հայտնի գործակալ Իվ Բուվիեի նկատմամբ, որից տարիներ առաջ արվեստի գործեր է գնել, իր կարծիքով, գերբարձր գներով: