Մեքսիկայում միգրանտները մտադիր են հացադուլ հայտարարել ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար
ՄիջազգայինԿենտրոնական Ամերիկայից միգրանտները, որ կուտակվել են Մեքսիկայի եւ ԱՄՆ սահմանին, մտադիր են հացադուլ հայտարարել, որպեսզի ԱՄՆ-ում իրենց ապաստան տրամադրեն, հայտնում է Universal պորտալը:
Պորտալը հայտնում է, որ առաջիկա օրերին միգրանտների առաջնորդները կորոշեն՝ արդյոք դիմեն ամերիկյան իշխանությունների դիրքորոշման «մեղմացման» այս միջոցին, որոնք դեռեւս մտադիր չեն նրանց թույլ տալ մտնել իրենց տարածք:
Տիխուանա շրջանում, վերջին տվյալներով, ապաստարանում է գտնվում ծագումով Կենտրոնական Ամերիկայից, հիմնականում Հոնդուրասից 6 հազար մարդ: Կիրակի նրանց մի մասը փորձել է ճեղքել սահմանը, սակայն կանգնեցվել է: Ամերիկացի ուժայիններն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ են կիրառել, ինչը հարուցել է Մեքսիկայի դժգոհությունը, որն այս առիթով պարզաբանում է պահանջել:
Միաժամանակ, Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, որ խստորեն կարձագանքեն միգրանտների ապօրինի գործողություններին եւ հայրենիք կարտաքսեն նրանց, ովքեր այդ ակցիաներին մասնակցել են: Արդեն հայտնի է ամերիկյան սահմանը ճեղքել փորձած 500 միգրանտից մոտ 98-ի արտաքսման մասին: