Թրամփը հետաձգել է Պուտինի հետ հանդիպումը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակում Արգենտինայում նախատեսված հանդիպումը:
Թրամփը նման որոշում է կայացրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին զեկույցը լսելուց հետո: ԱՄՆ նախագահը նշել է, որ հիմնական պատճառ է դարձել այն փաստը, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:
«Ես անհամբերությամբ եմ սպասում նման նոր գագաթնաժողովի անցկացմանն անմիջապես այն բանից հետո, երբ իրավիճակը կարգավորվի»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հանդիպումը հետաձգելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: