Ինդոնեզիայում ավելի քան 100 բանտարկյալներ են բանտից փախել
ՄիջազգայինԻնդոնեզիայի Սումատրա կղզու Աչեհ նահանգում գտնվող բանտի առնվազն 113 բանտարկյալներ փախուստի են դիմել, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի։ Բանտարկյալներին հաջողվել է կոտրել պատուհանների ճաղավանդակները։ Իրավապահները հայտնել են, որ ոստիկաններին այս պահին հաջողել է ձերբակալել բանտարկյալներից չորսին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։