Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»


Հենց եղավ՝ զանգ ես տալիս, գալիս եմ, Արմեն Սարգսյանը՝ Գևորգ Աֆրիկյանին

AsekoseNews-Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին:

Նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունն առաջին միջազգային մրցաշարն էր, որին մասնակցել է շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը:Մրցաշարին մասնակցելու համար Աֆրիկյանին անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն: Մամուլի հրապարակմանն արձագանքել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու տրամադրել անհրաժեշտ գումարը:

Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը գավառցի Գևորգ Աֆրիկյանի համար երկրորդ անակնկալն էր նախագահական շենքից: «Անակնկալի եկա, որ նախագահականից հեռախոսազանգ ստացա»,- պատմել է Գևորգը:

Գևորգը և նրա մարզիչ Դավիթ Ասոյանը ջերմ ու անմիջական զրույց են ունեցել նախագահ Սարգսյանի հետ:

Նշելով, որ հպարտ է Գևորգի հաջողություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Եթե մարդիկ իրենց առաջ խնդիրներ են դնում և փորձում են հասնել դրանց, կամ եթե նույնիսկ չես հասնում, բայց պայքարում ես այդ նպատակին հասնելու համար, արդեն մի քայլ, երկու քայլ, երեք քայլ, տասը քայլ առաջ ես գնում քո կյանքում»: Իսկ Գևորգն իր առջև խնդիր իրոք դրել էր. «Նպատակ էի դրել իմ առջև, որ պետք է անպայման մեդալով վերադառնամ, որպեսզի ով ինձ հետ աշխատել է , ով ինչ-որ կերպ ներդրում է կատարել, հույսեր կապել, այդ ամենն արդարացնեմ»: 

Հանրապետության նախագահը Գևորգին քաջալերել է հանդիպել ու զրուցել երիտասարդների հետ. «Շատ կարևոր է, որ դու քո օրինակով խոսես ուրիշների հետ, հանդիպես քո տարիքի ուրիշ երիտասարդների հետ: Մարդիկ, որոնք ֆիզիկական առավելություն կամ թերություն ունեն, դա կարևոր չէ... Ալբերտ Էյնշտեյնը, ով 20-րդ դարի և երևի մեր պատմության ամենահայտնի ֆիզիկոսներից մեկն է, մինչև 5-6 տարեկանը չի խոսել, և մարդիկ կարծել են, թե ունակ չէ խոսելու: Հետո մարդն աշխարհի ամենամեծ հայտնագործությունն է արել»: 

Գևորգն ունի նաև նշանաբան, որը շատ է դուր եկել հանրապետության նախագահին՝ «Կարողացել են բոլորը՝ կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք՝ ես կլինեմ առաջինը»: «Շատ կարևոր է, որ դու ունես նպատակ և կյանքդ լցվում է դրանով, իմաստավորում է կյանքդ»,-Գևորգին ոգևորել է նախագահ Սարգսյանը:

Գևորգի մարզիչն իր հերթին պատմել է, որ Գևորգն ի սկզբանե շատ ավելի բարդ ֆիզիկական խնդիրներ է ունեցել, սակայն քրտնաջան մարզումների ու աշխատասիրության շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրել:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Գևորգի ջանասիրությունն ու նրա գրանցած արդյունքները՝ նշելով. «Դու քո բնավորությամբ, քո նպատակասլացությամբ, համառությամբ շատ բաների ես հասնելու: Միայն միշտ հիշիր, որ շրջապատում այն մարդիկ, ովքեր քեզ հետ աշխատում են, քեզ աջակցում են՝ քո ընտանիքը, քո մարզիչը, ուսուցիչը, նրանց նկատմամբ միշտ սերը, նվիրվածությունը պահես, որովհետև դա կյանքի ամենակաևոր բաներից մեկն է: Մարդիկ վերևից ընկնում են այն ժամանակ, երբ մեծամտանում են»: 

Գևորգի հաջորդ նպատակը հենակներից ազատվելն է: Նախագահ Սարգսյանն ասել է, որ սպասում է այդ օրվան: «Ինձ կզանգես, ու ես անպայման կգամ»: Իսկ մինչ այդ. «Ինձ մեկ-մեկ նամակ գրիր, ես հաճույքով կկարդամ ու կպատասխանեմ, իսկ եթե խորհրդի կարիք ունենաս, այս դռները միշտ բաց են քո առաջ»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ