Պուտինն ու Թրամփը G20-ի շրջանակում ոչ ֆորմալ զրույց են ունեցել
ՄիջազգայինG20 գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ ֆորմալ զրույց են ունեցել Արգենտինայում: Այս մասին տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը երեկ երեկոյան ընթրիքին անցկացրել են մի շարք ոչ ֆորմալ զրույցներ համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում` նախագահ Պուտինի», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս Բուենոս Այրեսում G20-ի գագաթաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է Թրամփի հետ «ոտքի վրա» խոսակցության լուրը։ Այս մասին տեղեկացնում է RT-ն։
«Մենք ևս շփվել ենք նախագահ Թրամփի հետ, այնպես՝ երկու խոսքով։ Ես պատասխանեցի նրա հարցերին՝ կապված Սև ծովում այդ դեպքի հետ։ Նա իր դիրքորոշումն ունի այդ հարցերի և խնդիրների առնչությամբ, ես՝ իմ, սակայն, ամեն դեպքում, ես նրան տեղեկացրեցի այդ դեպքի վերաբերյալ մեր կարծիքի մասին», - ասել է ՌԴ նախագահը։