Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է «հեռացնել ագահ էլիտային»
ՄիջազգայինՆախօրեին Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անցել է իր պարտականություններին՝ խոստանալով «հեռացնել ագահ էլիտային», հաղորդում է Reuters-ը: Պետության նոր ղեկավարը խոստացել է նաև պայքարել կոռուպցիայի, շարունակական աղքատության և կազմակերպված հանցագործության դեմ:
Նախագահը Կոնգրեսի Ներքին պալատում՝ մեքսիկյան դրոշի ֆոնին, խոստում է տվել պետությանը՝ պարտավորվելով Մեքսիկան հասցնել «ռադիկալ» վերածննդի՝ համաձայն իր խոսքերի՝ չեղարկելու համար «նեոլիբերալ» կառավարությունների տասնամյակների կատաստրոֆիկ ժառանգությունը:
«Այսուհետ կառավարությունը ագահ փոքրամասնությանը ծառայելու հանձնաժողով չի լինի»,-հայտարարել է երկրի նոր ղեկավարը:
Լոպես Օբրադորն ավելացրել է, որ երկրի կառավարությունը նաև կդադարի «աջակցել կողոպուտին»: