Փարիզյան բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներից 200-ը դատարանի առաջ կկանգնեն
ՄիջազգայինՓարիզում բենզինի գնաճի դեմ անցկացվող շաբաթօրյա բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ավելի քան 200 ցուցարար դատարանի առաջ կկանգնի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին:
Վերջինիս խոսքով՝ կալանքի տակ գտնվող 372 ցուցարարի մոտ «երկու երրորդի» գործերը կքննվեն դատարանում: Բելուբեն ընդգծել է, որ պատասխանը «քրեական հանցագործություններին» բավականին դաժան է լինելու:
Ավելի վաղ ոստիկանության տվյալներով հաղորդվում էր, որ կալանքի տակ 378 ցուցարար է գտնվում: Ընդհանուր առմամբ՝ 412 մարդ էր ձերբակալվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաները շարունակություն են ստացել նախօրեին: