Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են գրանցել ՕՊԵԿ-ի որոշման ֆոնին
ՄիջազգայինՆավթի համաշխարհային գները կտրուկ աճ են գրանցել աշխատանքային շաբաթվա վերջին օրը՝ պայմանավորված ՕՊԵԿ-ի անդամ երկրների կնքած գործարքով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին վկայում են բորսային աճուրդների տվյալները:
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի փետրվարյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 3.56 դոլարով (5,93%)՝ հասնելով 63.62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Տեխասյան WTI ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում աճել է 2.68 դոլարով (5,20%)՝ կազմելով 54.17 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Շաբաթվա սկզբից ի վեր Brent-ի նավթը թանկացել է 6 տոկոսով, իսկ WTI-ինը՝ 5 տոկոսով:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրները համաձայնության են եկել օրական 1.2 մլն բարելով կրճատել նավթի արդյունահանման ծավալները: