Հարավային Կորեայում 189 ուղեւորներով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից
ՄիջազգայինՀարավային Կորեայում 189 ուղեւորներով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, հաղորդում է Газета.ru-ն՝ վկայակոչելով «Ռենհապ»-ին:
Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է 14 մարդ:
Նշվում է, որ ռելսերից դուրս գալու պահին գնացքը 103կմ/ժ արագություն ուներ:
Հարավային Կորեայի Հողի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարությունը պարզում է կատարվածի հանգամանքները: