Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»


«Այս արխիվը ջախջախում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանությունը հերքելու դասական ռազմավարությունը». Աքչամը` Գրիկերի արխիվի մասին

Հասարակություն

Թուրք հայտնի պատմաբան, ամերիկյան «Քլարք» համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական պարբերականին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին Գրիգոր վարդապետ Կերկերյանի (Գրիկեր) նշանավոր արխիվի թվայնացման նախագծի մասին:

Հիշեցնենք, որ արխիվը Աքչամի ջանքերով օրերս հասանելի է դարձել առցանց տիրույթում:

Նշենք, որ Գրիկերն ուսումնասիրել և թարգմանել է ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև ուսումնասիրել և հավաքել է Մեծ Եղեռնի վերաբերյալ թուրքական ու համաշխարհային մամուլի բազմաթիվ նյութեր, ականատեսների վկայություններ ու մեկնաբանություններ:

Ըստ Աքչամի՝ հույժ կարևոր այս արխիվն իր մեջ է ընդգրկում Օսմանյան իշխանությունների կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ անմիջական հրամանաններ պարունակող առանցքային փաստաթղթեր, հեռագրեր, զեկույցներ, ինչպես նաև վերապրածների հուշեր: Գրիկերի արխիվում առկա են նաև ամերիկյան, գերմանական ու բրիտանական արխիվներից հավաքագրված մի շարք կարևոր փաստաթղթեր:

Արխիվի կարևոր մաս է կազմում 1919-1921 թվականին Ստամբուլում «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության ներկայացուցիչների՝ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի զանգվածային ջարդերի ու աքսորի գործով դատարանի առաջ կանգնած ժամանակ գործին կցված ապացույցների արխիվը, այդ թվում՝ դատական գործընթացի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացրած զեկույցները և Թալեաթ փաշայի անմիջական հրամանները պարունակող հեռագրերը:

«Արխիվի ամենամեծ հարստությունը օսմաներեն ու հայերեն նյութերն են: Օսմաներեն նյութերում առկա են հայերի ոչնչացման մասին անմիջական հրամաններ պարունակող օրիգինալ փաստաթղթեր: Այսինքն՝ ցեղասպանությունը հերքողներն ու թուրքական իշխանություններն այլևս չեն կարող օգտագործել այն թեզը, թե «ոչնչացման անմիջական հրահանգ չի եղել»: Ես կարծում եմ, որ այս արխիվը լիովին ջախջախում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանությունը հերքելու դասական ռազմակավարությունը, նրանք ստիպված են նոր հեքիաթ հորինել: Շատ կարևոր է, որ մարդիկ չհապաղեն այս ապացույցները սփռեն ցեղասպանությունը հերքողների առաջ», - ասել է թուրք պատմաբանը:

Գրիկերի արխիվի առանցքային բաղադրիչներից է հայ մտավորական Արամ Անտոնյանին պատկանած և ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերը:

«1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված և հրաշքով փրկված Անտոնյանը 1917-18 թվականներին Հալեպում և դրա մոտակայքում հանդիպել է բազմաթիվ փախստական հայ ընտանիքների և թղթին հանձնել նրանց վերապրածները: Բացի այդ, Անտոնյանը Հալեպի հեռագրային ծառայությունից Նաիմ Էֆենդի անունով պաշտոնյայից գնել էր հայերի ոչնչացման անմիջական հրամաններ պարունակող շուրջ 50 գրավոր փաստաթղթի պատճենները: Ավելի ուշ նա այդ ամբողջ արխիվը հանձնել է Պողոս Նուբարի անվան գրադարան, որի տնօրենն էր հանդիսանում: Հոգևորական Կերկերյանը 1950-ական թվականներին պատճենահանել է այդ բոլոր փաստաթղթերը, որոնք դարձան նրա արխիվի կարևորագույն մասերից», - նշել է Աքչամը:

 

«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ Միզոյան