Բրազիլիայում անհայտ անձը կրակ է բացել տաճարում
ՄիջազգայինԲրազիլիայի Սան Պաուլո նահանգում երեքշաբթի արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. անհայտ անձը կրակ է բացել տաճարում, որից հետո ինքնասպան է եղել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բրազիլական աղբյուրը, հրաձգության ժամանակ հանցագործը 4 մարդու է սպանել, ևս երեքը վիրավորվել են: Հարձակումը տեղի է ունեցել Սան Պաուլո քաղաքից ոչ հեռու գտնվող Կամպինաս քաղաքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրազիլիայում բանկի կողոպուտի փորձի ժամանակ 13 մարդ էր զոհվել, այդ թվում՝ երկու երեխա: