Հրապարակվել է օրեր առաջ Անկարայում տեղի ունեցած գնացքների բախման տեսանյութը
ՄիջազգայինՀամացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օրերս տեղի ունեցած արագընթաց գնացքի և մանևրային լոկոմոտիվի բախումը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, բախումից հետո գնացքի մի քանի վագոններ կողաշրջվել են: Բախումից հետո երկու վագոն դուրս են եկել ռելսերից:
Վերջին տվյալների համաձայն՝ երկաթուղային վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 48-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին. Անկարա-Կոնիա երթուղով շարժվող գնացքը բախվել էր մանևրային լոկոմոտիվին: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Արդեն երեք կասկածյալ է ձերբակալվել, որոնք Թուրքիայի Պետական երկաթուղային ճանապարհների աշխատակիցներ են: