Bloomberg․ ԱՄՆ պետական պարտքի աճի տեմպերը կարող են ռեկորդային դառնալ
ՄիջազգայինԱՄՆ պետական պարտքի աճի տեմպերը կարող են այս տարվա ընթացքում ռեկորդային դառնալ՝ 2012-ից վեր՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Ինչպես նշվում է, երկրի տնտեսությունը չի հասցնում գլուխ հանել այն տատանումներից, որոնք հայտնվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։
Լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ պետական պարտքը, 2018թ․ սկսած, աճել է 1,36 տրիլիոն դոլարով կամ 6,6 տոկոսով։ Թրամփի ամբողջ իշխանության օրոք այն ավելացել է 1,9 տրիլիոն դոլարով։
Եթե հանկարծ այսպիսի դինամիկան պահպանվի, տոկոսային առումով սա կլինի ԱՄՆ պետական պարտքի ամենաբարձր աճը՝ սկսած 2012-ից։
Ընդգծվում է, որ ըստ կանխատեսումների՝ Թրամփի նախագահական ժամկետի ավարտին պարտքը ավելացած կլինի 4,4 տրիլիոն դոլարով։