Ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը
ՄիջազգայինԱմբողջ աշխարհի կաթոլիկները, ինչպես նաեւ բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետեւորդները եւ մի շարք ուղղափառներ, որոնք հետեւում են Գրիգորյան տոմարին, դեկտեմբերի 25-ին նշում են Քրիստոսի Ծնունդը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիշերը գլխավորել Է հանդիսավոր ժամերգությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի գլխավոր կաթոլիկական տաճարում, որն ուղիղ եթերով հեռարձակվել Է ամբողջ աշխարհով:
Կեսօրին (Երեւանի ժամանակով 15:00-ին) Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը կդիմի հոտին՝ Urbi et orbi («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական սուրբծննդյան ուղերձով: Վերջին բոլոր շաբաթներին քահանայապետն իր քարոզներում հիշեցնում Էր, որ հարկավոր Է «բերկրանք ապրել Փրկչի ծննդյան լույսից» եւ ճիշտ ընկալել այս տոնի նշանակությունը՝ այն չվերածելով սոսկ կերուխումի եւ նվերների:
«Սուրբ Ծնունդը համեստության եւ խոնարհության հաղթանակն Է անբարեկրթության նկատմամբ, պարզության հաղթանակն անժուժկալության, լռության հաղթանակն անհեթեթ ժխորի եւ ունայնության նկատմամբ: Հիսուսն ինքը մեր ամենամեծ պարգեւն Է»,- ասել Է Ֆրանցիսկոսը դեկտեմբերի 19-ին կայացած կոլեկտիվ ունկնդրությանը: Աշխարհում կաթոլիկների թիվը հասնում Է 1,2 միլիարդի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: