Երեք ուսանող Է զոհվել Պեկինի համալսարանական լաբորատորիայում տեղի ունեցած պայթյունից
ՄիջազգայինԵրեք ուսանող Է զոհվել պայթյունի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Պեկինի տրանսպորտի համալսարանի լաբորատորիայում անցկացված քիմիական փորձի ժամանակ:
Պատահարի վերաբերյալ հաղորդագրությունը հրշեջ բաժանմունքն ստացել Էր ժամը 09:34-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:34-ին): Պայթյունը տեղի Է ունեցել համալսարանի շենքի արեւելյան հատվածում, երբ սովորողները փորձեր Էին անցկացնում լաբորատորիաներից մեկում: Պատահարի վայր Է ուղարկվել ութ հրշեջ հաշվարկ: Ժամը 10:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:20-ին) հրշեջներին հաջողվել Է իրադրությունը վերցնել հսկողության տակ: Նշվում Է, որ պայթյունը տեղի Է ունեցել այն պահին, երբ ուսանողները լաբորատորիայում կեղտաջրերի մաքրման փորձեր Էին անցկացնում: Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է երեք ուսանող, որոնք մասնակցում Էին գիտափորձին: Ներկայում ստեղծվել Է աշխատանքային խումբ, որը փորձում Է պարզել պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: