Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Ադրբեջանը կարող է Հայաստանում գաղտնալսում իրականացնել. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանը կիբեռանվտանգության տեսանկյունից խոցելի է' ոչ միայն ընդհանուր կիբեռտարածքի մաս լինելով, այլև հարևան-թշնամի պետության կողմից թիրախ լինելու հանգամանքով: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա ողջունելի համարեց այն փաստը, որ փորձ է կատարվում պետական մակարդակով միասնական մոտեցում ձևավորել:   Կիբեռանվտանգության ոլորտում վտանգները շատ արագ են առաջանում, քան երկրները կարող են դրանք ընկալել կամ դրանց դեմ քայլեր ձեռնարկել: Մեր դեպքում մենք ոչ միայն ընդհանուր կիբեռտարածքի մաս ենք, այլ երկիր ենք, որը կոնկրետ թիրախ է հարևան պետության կողմից: Այսինքն' ավելի ռիսկային գոտում ենք»,-ասաց փորձագետը:   Նա նկատեց, որ պետական ցանցային սեգմենտում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավականաչափ գործողություններ է կատարում, որի արդյունքում իրավիճակը բարելավվել է: «Սակայն գոյություն ունեն այլ հանրույթներ, որոնք պետական չեն, բայց դրանց խոցելությունը կարող է խնդիրներ առաջացնել պետական մակարդակով: Խոսքը գնում է, օրինակ, բնական մենաշնորհների մասին, որոնք պետք է ակնհայտորեն ենթարկվեն աուդիտի, որպեսզի իրենց անվտանգության մակարդակը լինի համապատասխան առկա ռիսկերին: Բացի դրանից, հասարակությունը պետք է իրազեկ լինի այդ ոլորտներից: Նման հ ամակարգեր են էլեկտրացանցերը, ջրամատակարարման համակարգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սամվել Մարտիրոսյանը:   Մասնագետի խոսքով' վերջին երկու տարիներին Հայաստանը պարբերաբար DDos հարձակումների է ենթարկվել' ընդհուպ մինչև համացանցի խափանում: «Փաստ է, որ մեզ, մեր հնարավորությունները ստուգում են, ու մենք դրան պատրաստ չենք»,-հավելեց Սամվել Մարտիրոսյանը:   Մյուս խնդիրը կիբեռանվտանգության տեսանկյունից, որ մատնանշեց փորձագետը, հասարակության իրազեկվածությունն է: «Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք իրենցով հանդիսանում են թիրախ: Միանշանակ է, որ մարդկանց կրթելու պահանջ կա»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը' կարևորելով ոչ միայն կրթական հաստատություններում նմանատիպ կրթության ապահովումը, այլև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում իրազեկվածության բարձրացումը: «Ողջունելի կլիներ, եթե ավելի անվտանգ օպերացիոն համակարգերի ու ծրագրերի կիրառումը ներմուծվեր դպրոցներ ու պետական կառուցներ»,-ասաց փորձագետը:   Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կիբեռհանցագործություն իրականացնելու առումով յուրահատուկ միտումներ են նկատվում: Նրանք սկսել են օգտագործել կիբեռվարձկաններին, որոնք ոչ միայն ադրբեջանական խմբավորումներ են, այլև հաքերներ Ռուսաստանից և Ուկրաինայից, բայց մասնագետը հորդորեց վերջին փաստը չքաղաքականացնել:   «Ադրբեջանցիներին օժանդակում են նաև թուրքական կազմավորումները, իսկ Թուրքիան այդ ներուժով աշխարհի առաջադեմ երկրներից է, եթե սա, իհարկե, առաջադիմության ցուցանիշ է»,-նշեց Մարտիրոսյանը:   Բացի այդ' փորձագետը մտավախություն հայտնեց, որ ադրբեջանցիները, բացի ներքին գաղտնալսումից, իրականացնում են Հայաստանի տարածքում գաղտնալսումներ հատուկ ծրագրի միջոցով, որը ներկայիս հակավիրուսային համակարգերը հեշտորեն չեն բացահատում: «Ադրբեջանն օգտվում է իտալական մի կազմակերպության ծառայություններից, որը հաքերային ծառայություններ է մատուցում երկրներին գաղտնալսումներ կատարելու համար: Հնարավոր է, որ այդ համակարգերը օգտագործվում են ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ Հայաստանի տարածքում»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:   Որպես եզրափակում փորձագետը նկատեց, որ պաշտպանությունը ենթադրում է նաև հարձակվելու հնարավորություն, առանց որի հավանական պատերազմի դեպքում շատ բարդ կլինի:   Նոյեմբերի 14-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը' «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով:
Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»