Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին


Մկրտիչ Մինասյան. «Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված` Երևանի կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը մի կողմից ողջունվեց, մյուս կողմից արժանացավ մասնավորապես սրճարանների աշխատակիցների բողոքին: Քաղաքապետարանն առաջինը ձեռնարկել է վերականգնել Օպերայի հարևանությամբ գտնվող և Ազատության հրապարակին անմիջապես հարող հատվածի կանաչ տարածքները: Այդ հատվածն այսօր շրջապատված է սրճարաններով: Այդ հատվածներում գործունեություն ծավալող տնտեսվարողները ծանուցվել են: Քաղաքային իշխանությունն առաջարկում է նրանց գործունեությունը շարունակել քաղաքի այլ հատվածներում: Օպերայի տարածքից բացի, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ազատել նաև հանգստի համար նախատեսված՝ քաղաքի կանաչապատ մյուս գոտիները:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել: Ճարտարապետի խոսքով, այդուհանդերձ, քաղաքային նոր իշխանության համար շատ դժվար է լինելու միանգամից արդյունքի հասնել:

«Պետք է կամաց–կամաց ազատվել այդ շինություններից: Բացի այդ, «Օղակաձև» այգին էլ է շատ ծանրաբեռնված, ինչպես նաև «Պապլավոկի» այգին և այլ տարածքներ: Մեր այգիները պետք է ստանան այն տեսքը, որ կարողանան կոչվածին ծառայել: Մեծ հաշվով՝ տեղ պետք է լինի, որ մարդիկ հանգստանան: Եթե քաղաքային իշխանությունը կարողացավ դրան հասնել, շատ լավ կլինի»,–մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Մկրտիչ Մինասյանի խոսքով, այնուամենայնիվ, կա մի ժառանգություն, որի համաձայն ծավալվել են ինչ–որ գործողություններ, շինություններ են կառուցվել:

«Դժվարությունը հենց այստեղ է: Երևի թե պետք է կամաց–կամաց հասկացնել, որ նման բան չի կարող լինել: Պետք է օրինակներ բերելով, կրթելով հասկացնել: Եղածը միանգամից դարձրեցինք սրճարանային տարածքներ, ու թեև հիմա շատ դժվար է լավ իմաստով հետ գնալը՝ վերադարձնել նախկին տեսքը, բայց ահնարին չէ: Ի սկզբանե յուրաքանչյուր գործարարի, ներդրողի համար պետք է հասկանալի լիներ, նրանց պետք է հասկացնեին, որ առաջնահերթը երկրի, քաղաքի և հետո նոր ներդրողների շահերն են: Այսինքն՝ այնպիսի բան չանեն, որ իրենց շահերը գերակայեն երկրի կամ քաղաքի շահերից»,–շեշտեց նա՝ ընդգծելով, որ այն դեֆորմացիան, որին ականատես եղանք, այդ ամենը չհասկացնելու արդյունքում էր:

«Տնտեսվարողներն, իհարկե, պետք  է իրենց գործունեությունն իրականացնեն, բայց ոչ ի վնաս քաղաքի շահերի: Պետք է այդ ամենը հստակ լինի: Պետք է հասկացնել, որ ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես բոլոր նորմալ երկրներում է: Վերջին հաշվով՝ մենք պետք է սովորենք ապրել բառի ամբողջական իմաստով: Ապրենք նորմալ, միմյանց չխանգարենք: Իհարկե, շահույթ պետք է ստանալ, իհարկե, այդ շահույթով երկիրը ևս պետք է առաջընթաց ապրի, բայց նաև պետք է գիտակցել, որ եթե ինչ–ինչ գործողություններ խանգարում են, պետք է ուղղակի չգնալ դրանց իրականացման ճանապարհով: Օրենքով ապրելը մի քիչ դժվար է, բայց օրենքն է բերում թե՛ երկրի ճանաչումը, թե՛ կայունացումը: Եթե մենք այդ ամենին նայենք օրենքով ու այդ ամենն իրականացնենք օրենքով, ամեն ինչ լավ կլինի: Պարզ է, որ սրճարանատերերը ուզում են շատ օգուտ ստանալ, բայց իրենք նաև պետք է իմանան, որ որոշակի սահմաններում պետք է գործեն»,–նշեց նա:

Ճարտարապետների միության նախագահն ընդգծեց՝ այսքան տարի սրճարանների գոյությանը չէին կարողանում հանգիստ նայել, որովհետև դրանք վերածվում էին կառույցների: 

«Այգիներում բետոնապատ կառույցներ չեն թույլատրվում: Ոչ մի երկրում չկա նման բան: Ուրիշ բան է, որ իրենց սահմանների մեջ թեթև կառույցներ են լինում: Իսկ այստեղ, օրինակ, տրամադրվում էր 30 քառակուսի մետր, բայց պայմանով, որ 100 քառակուսի մետր կանաչ տարածություն պահեն: Իսկ արդյունքում բոլորովին հակառակն էր ստացվում: Մեծ հաշվով՝ օրենքով պետք է շարժվենք: Իսկ Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի: Պետք է աշխատենք պահպանել այդ միջավայրը»,– եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր