Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Նախկին իշխանությունները քաջատեղյակ են եղել, բայց լռել են. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չեխ գիտնականների «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում ներկայացրած Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքների հրապարակումն ու այդ թեմայի բացահայտումը թեև նորություն չէր հայ բնապահպանների ու մասնագետների համար, սակայն դա կարելի է այն մեկնարկային կետը համարել, որի շնորհիվ, կարելի է ենթադրել, որ դեռ շատ աղմկահարույց բացահայտումներ կլինեն, որոնք անմիջականորեն պայմանավորված են հանքերի անբարեխիղճ շահագործման հետևանքների հետ:

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրները բազմաթիվ են: Եվ դրանք վերաբերում են ոչ միայն թափոններին և արտանետումներին, այլև հանքարդյունաբերության շնորհիվ սնկի պես աճած պոչամբարներում «պահվող» թունավոր նյութերի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցությանն ու դրանից բխող այլ բացասական հետևանքներին: 

«Պոչամբարների պատճառով աղտոտվում են գետերը, գյուղացին ջրում է իր բերքը և ստացված մթերքը վաճառում նաև շուկայում: Օրինակ, մեր շուկաները ողողված են Մեղրիից և ընդհանրապես Զանգեզուրի տարածաշրջաններից բերված չրերով: Այնինչ մենք գիտենք, թե Մեղրու տարածաշրջանը ներկայում հանքարդյունաբերության պատճառով ինչ ծանր վիճակում  է գտնվում: Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները քաջատեղյակ լինելով այս ամենի մասին՝ աչք էին փակում նման խնդիրների վրա և մտածում էին միայն շահույթ ստանալու մասին: Սա պետական հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է որակել դա, որի արդյունքում ժողովուրդը հայտնվում է դանդաղ մահվան ճիրաններում: Սա հասկանալու համար պետք չէ ակադեմիկոս լինել: Ընդամենը հարկավոր է ուղեղ և տրամաբանություն ունենալ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ոլորտում»,– ասաց Ս. Ադամյանը:

Այս մասին քաջատեղյակ  է եղել նաև առողջապահության նախարարության նախորդ կազմը, որը նույնպես, ցավոք, ծածկադմփոց է արել, նշեց բնապահպանը: Ի դեպ, տարիներ շարունակ բնապահպանների ահազանգերին ընդդիմացել են նաև հանքերի հարակից բնակավայրերի բնակիչները, որոնք հիմնականում եղել են այս կամ այն հանքի աշխատողներ: Մինչդեռ, եթե երկրում նորմալ դատական համակարգ լիներ, և մյուս կողմից հանքերի հարակից բնակավայրերի բնակիչները համախմբվեին բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիական հասարակության շուրջ, հնարավոր կլիներ ամենաթողության դեմ պայքարն ավելի արդյունավետ իրականացնել: 

«Աղքատ երկիր է, կան սոցիալական խնդիրներ, և մարդիկ մտածում են, որ բացված հանքը նաև աշխատատեղ է տեղի բնակիչների համար, որտեղ աշխատելով կարելի է գումար ստանալ: Պետությունը փոխանակ թույլ չտար, որ գյուղացուն պատկանող հողերը թունավորեն, կանգներ նրանց թիկունքին, դեռ մի բան էլ խրախուսել է հանքերը շահագործողներին և ճնշել տեղի բնակիչներին: Ինչ վերաբերում է ոլորտի նոր ղեկավարությանը, ապա, ինչպես գիտեք, բնապահպանության նախարարության կազմը մնացել է նույնը: Հատուկենտ մարդիկ են փոխվել: Եվ չնայած ես չեմ կարող չասել, որ Էրիկ Գրիգորյանը հատկապես հանքարդյունաբերության ոլորտի լավ մասնագետ է, բայց այն, որ ժամանակին նա խրախուսել է հանքերի այդ տեսակ աշխատանքը և փորձել է ինքն էլ ծածկադմփոց անել, դա փաստ է: Եվ ցավալին այն է, որ այսօրինակ հարցերը շտկելու համար ներկայում ոչինչ էլ չի արվում: Այս պահին ևս հանքարդյունաբերության ոլորտը բացարձակ բարձիթողի վիճակում է, և, ինչպես նախկինում էր, կառավարության կողմից ոլորտի խնդիրներին պետական մոտեցում չի ցուցաբերվում»,– ասաց Ս. Ադամյանը:

Կուտակված հարցերը լուծելու համար հարկավոր է պետական քաղաքականություն մշակել, օրենսդրական փոփոխություններ անել: Հարկավոր է նաև ներգրավել որակյալ մասնագետների, որոնք ժամանակին պայքարել են հանքարդյունաբերությունում տիրող ապօրինությունների դեմ: Միայն համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ոլորտը կարգի բերել, համոզված է բնապահպանը: Մյուս կողմից պետք է կանգ առնել, լքված պոչամբարների հարցերը կարգավորելու ելքեր գտնել, ինչը ևս համակարգային խնդիր է: 

«Մեր երկիրը չպետք է գնա հանքերի երևակման ճանապարհով: Վերցնում են հանքանյութը, տանում են, դրսում վաճառում են: Պետք է վերջ տրվի այս մոտեցմանը: Ես նաև չեմ հասկանում, թե ինչու են Եվրամիության որոշ ներկայացուցիչներ կարծում, որ Հայաստանը պետք է շարունակի գնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և ընդլայնման ճանապարհով: Ես նման մի հանդիպման մասնակից եմ եղել, որը ինձ շատ է զայրացրել: Մեր ապագան դա չէ: Մինչ այս ինչ արել ենք, բավական է: Պետք է կանգ առնել, կարգավորել խնդիրները, ինչը երկար տարիների համառ աշխատանք է պահանջում»,– ասաց Ս. Ադամյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը