Կաղամբը Մազարմատների ամրացման ու աճը խթանելու միջոց ինչպես նաև մազերին փայլ հաղորդելու համար
TVՄազարմատների ամրացման ու աճը խթանելու միջոց ինչպես նաև մազերին փայլ հաղորդելու համար Մպետք է գլխամաշկը ներմերսել կաղամբահյութի ու կիտրոնահյութի խառնուրդով: Ապա փաթաթել պոլիէթիլենով ու սրբիչով, դիմակը մազերին թողնել 20 րոպե, դրանից հետո գլուխը լվանալ առանց շամպունի ու այլ լվացող միջոցների: Ի դեպ, կաղամբազգիների ընտանիքում ծաղկակաղամբն «ամենակիրթն» է համարվում: Այն հարուստ է B5 վիտամինով, որը կարևորագույն դեր է կատարում օրգանիզմն էներգաապահովելու ու նյարդերի ամրացման գործում: Ծաղկակաղամբը հարուստ է ֆոլիաթթվով, որը խթանում է արյունաստեղծումը: Իսկ ծաղկակաղամբ ընտրելիս ուշադիր եղեք, որ այն խիտ ու պինդ գլուխ ունենա, իսկ սև հետքերը, ի դեպ, վկայում են որ այն թարմ չէ: Ի դեպ, ծաղկակաղամբի գույնն ու չափսը նրա որակական հատկությունների վրա չեն ազդում: Ծաղկակաղամբի կանաչ տերևները կարելի է օգտագործել ապուրների մեջ: Բրոկկոլին հարուստ է A և C վիտամիններով, այն նույնպես հարուստ է արյունաստեղծ երկաթով ու սպիտակուցով: Բրոկկոլի գնելիս ուշադրություն պետք է դարձնել գույնին. այն պետք է վառ կանաչ գույն ունենա, նույնիսկ երկնագույն երանգ: Բրոկկոլին ասկորբինաթթվի պարունակությամբ գերազանցում է նույնիսկ ցիտրուսազգիներին: Ի դեպ, այս բանջարեղենատեսակը բոլոր բանջարեղենների մեջ չեմպիոն է U վիտամինի պարունակությամբ (հակախոցային գործոն)` այս չափանիշով զիջելով միայն ծնեբեկին: