Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին
ՄիջազգայինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։ Շվեդիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվ աջակիցը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-շվեդական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: