Ֆրանսիան 50 մլն եվրոյի տուգանել է Google-ին
ՄիջազգայինՖրանսիայի ՏՏ եւ մարդու իրավունքների հարցով հանձնաժողովը (CNIL) 50 մլն եվրոյի տուգանել է Google ինտերնետային ընկերությանը՝ օգտատերերի անձնական տվյալները մշակելու եւ օգտագործելու նպատակով նրանց համաձայնությունը ստանալիս ոչ բավարար տեղեկատվություն տալու համար՝ գրում է «Վեդոմոստի»-ն։
CNIL-ը Google-ի մոտ երկու տեսակի խախտում է գտել։ Առաջինը՝ անձնական տվյալների օգտագործման մանրամասների ոչ բավարար տեղեկացումը, երկրորդ՝ համաձայնության ոչ ճիշտ ստացումը, որը ստույգ եւ միանշանակ չէ։
Կարգավորողը նշում է, որ օգտատերը պարտավոր է մինչեւ գովազդի հետ կապված կարգավորումները Google-ին իր անձնական տվյալների մշակման համաձայնություն տալ։ Այսպիսով, ընկերությունը խախտում է GDPR- դրույթները, որոնք յուրաքանչյուր դեպքի համար կոնկրետ համաձայնություն են պահանջում։
Անցյալ տարի Եվրահանձնաժողովը ռեկորդային գումարով՝ 4,34 մլրդ եվրոյով տուգանել էր Alphabet-ին, Google-ի մայր-ընկերությանը՝ գերակշռող դիրքը չարաշահելու համար։ ԵՀ-ն համարել էր, որ Google-ը Android բջջային օպերացիոն համակարգը օգտագործել էր իր որոնողական համակարգը գերակշռող դարձնելու համար։