Սուրգուտ-Մոսկվա ինքնաթիռի առեւանգիչը պահանջել է թռչել Ադրբեջան
ՄիջազգայինՀայտնի են դարձել Սուրգուտ-Մոսկվա չվերթով ինքնաթիռի առեւանգման որոշ մանրամասներ:
Ինչպես НТВհեռուստաալիքն է հաղորդել, Պավել Շապովալովը, որը փորձել է առեւանգել «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, պահանջել է փոխել Սուրգուտ-Մոսկվա ավիաերթուղին դեպի Ադրբեջան:
«Շապովալովը մեղադրվում է օդանավի առեւանգման քրեական գործի մեջ: Թռիչքի ժամանակ նա իր մոտ է կանչել ուղեկցորդուհուն եւ պահանջել փոխել երթուղին: Նա նախ ուզեցել է գնալ Ադրբեջան, հետո փոխել է միտքը եւ խնդրել քշել Աֆղանստանի ուղղությամբ», - ասվում է հեռուստաընկերության ռեպորտաժում:
Մոսկովյան ժամանակով 12:55-ին եւ, չվերթից 15 րոպե անց, ինքնաթիռը փոխել է ճանապարհը: Արտակարգ ծսռայություններից հաղորդել են, որ երթուղին փոխվել է ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով: Ինքնաթիռը վերաուղվել է Խանտի-Մանսիյսկի օդանավակայան, որտեղ այն վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 14:18-ին: