ԱՄՆ-ի տնտեսությունը կորցրել է 6 մլրդ դոլար բյուջետային ճգնաժամի հետեւանքով
ՄիջազգայինԱմերիկյան տնտեսությունը կորցրել է առնվազն վեց միլիարդ դոլար պատմության մեջ ամենաերկար շաթդաունի հետեւանքով, հաղորդում է ՄԿ-ն՝ հղում կատարելով S&P Global Ratings-ի տվյալներին:
«Չնայած շաթդաունն ավարտվել է՝ Կապիտոլիական բլրում համաձայնությունն, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա բիզնեսի եւ ֆինանսական շուկայի կայունության վրա»,-ասվում է S&P-ի մամլո հաղորդագրության մեջ: