Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 84-ի
ՄիջազգայինԲրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 84-ի, անհայտ կորած է համարվում 276 մարդ, հայտնում է Globo պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվում էր 65 զոհվածի եւ 279 անհայտ կորածի մասին: Նշվում է, որ 42 մարդու մարմին ճանաչվել է:
Ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել անցած ուրբաթ, ցեխի հոսքը լցվել է Vale ընկերության վարչական շենքեր եւ բնակելի տներ, ընդ որում՝ վթարային նախազգուշացման համակարգերը չեն գործել: Փրկարարական աշխատանքները կարող են տեւել մեկ շաբաթ: