Ռուսաստանցի զբոսաշրջիկները Իտալիայից հետո նախընտրում են Հայաստանը
Միջազգայինria.ru–ն «Հայտնի է դարձել, թե որտեղ են նախընտրում ռուսաստանցիները անցկացնել փետրվարի 14–ը» վերնագրով հոդվածում գրում է, որ ինչպես հայտնում է Ozon. travel–ը, ռուսաստանցի զբոսաշրջիկների 32% –ը, որոնք մասնակցել են Վալենտինի օրվան նվիրված հարցմանը , նշել են, որ ուզում են դուրս գալ հարազատ քաղաքի տարածքից: Սոչին դարձել է երկրի ներսի ամենացանկալի զբոսավայրը այդ տեսակետից, և հարցվածների 10% –ը ցանկանում է մեկնել և փետրվարի կեսերին լինել այնտեղի լողափներում: Հաջորդը Սանկտ Պետերբուրգն է, որտեղ ցանկանում է լինել հարցվածների 7%–ը: Օտարերկրյա ուղղություններով Իտալիան առաջատարն է` այնտեղ կգնա զբոսաշրջիկների 12 %–ը: Ընդ որում, այնտեղ Պիզան ամենացանկալին է, Հռոմը գտնվում է երկրորդ տեղում, իսկ եռյակը եզրափակում է երկրի հյուսիսում գտնվող Բերգոմոնը: Արտերկրում Վալենտինի օրը անց կացնելու հարցում երկրորդ տեղը կայուն կերպով զբաղեցնում է Հայաստանը, որտեղ ցանկանում է լինել ճանապարհորդների գրեթե 10% –ը: Արտերկրների լավագույն եռյակը ավարտում է Գերմանիան: Հարցվածների 70% –ը նշել է, որ ցանկանում է նշել Վալենտինի օրը իրենց սիրելիի հետ: Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 14–ը աշխատանքային օր է, հարցվողների 47% –ը նշել է, որ Վալենտինի օրը անցկացնելու լավագույն միջոցը ճամփորդության մեկնելն է:
Կամո Խաչիկյան