Երգչուհի Ալսուն շոկի է ենթարկել երկրպագուներին` հրապարակելով իր հին լուսանկարներից
LifestyleՌուս հայտնի երգչուհի Ալսուն շոկի է ենթարկել երկրպագուներին` հրապարակելով նախկին լուսանկարներից: Ակնհայտ է, որ երգչուհին կատարել է կոսմետիկ վիրահատություններ,- գրում է Orer.am- ը` հղում անելով Dni.ru- ին:
Երկրպագուները խիստ վրդովված են` համեմատելով ներկայիս և նախկին լուսանկարները. նրանք նշում են, որ երգչուհին շատ է տգեղացել և նախկինում ավելի բնական, նուրբ տեսք ուներ:
Երկրպագուները երգչուհուն մեղադրում են, որ բազմիցս հերքել է լուրերը կապված կոսմետիկ վիրահատությունների հետ: Այնուամենայնիվ Ալսուն շարունակում է հերքել այդ մեղադրանքները և նշում է, որ պարզապես դիմահարդարման միջոցով մեծացնում է շուրթերի ծավալը և ոչ ավելին:


