«Իսկական չարագործ». Համացանցում ծաղրի են ենթարկել Մելանյա Թրամփի նոր կերպարը
LifestyleԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, բուռն քննադատության է արժանացել տարօրինակ որոշման համար. կարևոր միջոցառմանը, որտեղ պետք է ելույթ ունենար նրա ամուսինը, Մելանիան ներկայացել է բավականին զուսպ կերպարով, որը համալրել է սև կաշվե ձեռնոցներով,- հայտնում է orer.am- ը` հղում անելով life.ru- ին:
Մինչ միջոցառման սկսվելը նա որոշեց ձեռքսեղմումով ողջունել հարևանությամբ նստած հյուրերին, որի համար նա հանեց ձեռնոցներից մեկը, իսկ մյուսը, չգիտես ինչու, թողեց: Եվ այս տեսքով նա անցկացրեց միջոցառման մեծ մասը:
Այս միջադեպը բուռն արձագանք գտավ համացանցում. օգտատերն անմիջապես սկսեցին սրամտել.
- Մեկ հայացք Մելանիայի վրա և հաստատվում է չարագործի կերպարը, գրում է ինստագրամյան @kierafitzz օգտատերը:
Այս լուսանկարն էլ, բանկանաբար, առիթ հանդիասացավ նոր մեմերի և դեմոտիվատորների ստեղծմանը, որոնք ժամերի ընթացքում ողողեցին ողջ համացանցը: Նրան նույնիսկ համեմատեցին «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր հերոս Լյուք Սքայվոլքերի հետ:
