«Խեղդվեք, դոդոշնե՛ր». Լեռա Կուդրյավցեվան չդիմացավ և «պայթեց» ուղիղ եթերի ժամանակ
LifestyleՀայտնի հաղորդավարուհի Լեռա Կուդրյավցեվան օրինակելի ընտանիք ունի. ամուսնացած է հոկեիստ Իգոր Մակարովի հետ, զույգը հիանալի աղջիկ ունի: Սակայն ընտանեկան անդորրը երբեմն խաթարում են ոչ ադեկվատ օգտատերերի կողմից կատարվող արտահայտությունները, որոնց Լեռան ստիպված է լինում պատասխանել, գրում է orer.am- ը` հղում անելով dni.ru-ին:
Միջադեպը տեղի է ունեցել երբ հաղորդավարուհին Instagram-ում ուղիղ եթերով շփվում էր երկրպագուների հետ: Օգտատերերից մեկը հարցրեց, թե ինչպես է նրա ամուսինը: Սրան ի պատասխան` Լեռան ասաց. «Ես հիանալի ամուսին ունեմ, խեղդվեք դոդոշներ»:

