Արդեն հայտնի են 2019-ի iPhone-ների նոր մոդելները և գները
LifestyleԿարծես թե Կուպերտինոյում հրաժարվել են վերջին սերնդի սմարթֆոնների գների թանկացումից,- գրում է orer.am լրատվականը:
Apple-ը չի թանկացնի նոր iPhone-ների գները. 2019 թվականին նրանց գները կմնան նույնը, ինչ 2018-ին էին:
Ըստ Android Shout-ի՝ դա կապված է Apple- ի նոր սմարթֆոնների ցածր վաճառքի հետ:
Սպասվում է, որ այս տարի Կուպերտինոյում միաժամանակ կթողարկվեն երեք մոդելներ: Գները կլինեն այսպիսին. XR (2019) — սկսած 749 դոլարից, XI — սկսած 999 դոլարից, XI Max — սկսած 1099 դոլարից:
Ներկայումս բավականին ընկել է iPhoneXR- ի գինը: