Հայտնի է, թե որքան է վաստակում թոշակառու Ալլա Պուգաչովան
LifestyleԱրդեն բավականին ժամանակ քննարկվում է, թե ինչ միջոցներով է ապրում 69-ամյա Ալլա Պուգաչովան: Ոմանք ասում են, որ նա հեքիաթային հարստություն ունի, մյուսները վստահեցնում են, որ Պուգաչովան ապրում է ամուսնու` Մաքսիմ Գալկինի հաշվին,-գրում է Օrer.am- ը:

Արդեն ինը տարի է, ինչ Պուգաչովան հեռացել է բեմից և ամբողջովին նվիրվել ընտանիքին: Երեխաների ծնվելուց հետո նրա ծախսերն էլ ավելի են մեծացել: Նրանց հսկայական առանձնատան ծախսերը մեկ ամսում կազմում են կես միլիոն ռուբլի, երեխաների կրթության վրա ծախսերը մեկ ամսում հասնում է մեկ միլիոն ռուբլիի: Թե որտեղից երգչուհուն այդքան գումար, հետաքրքրվում են երկրպագուները:
Նրանց կարծիքով հիմնականում ծախսերը հոգում է Գալկինը: Իհարկե, եկամուտներ ունի նաև երգչուհին. նա ելույթներ է ունենում մասնավոր միջոցառումներին: Պուգաչովայի մեկ ելույթն արժե 250-350 հազար եվրո:
