Ինչպես կարելի է կարդալ WhatsApp-ից հեռացված հաղորդագրությունները
LifestyleՀաղորդագրությունների վերականգնման համակարգը հիմնված է հաղորդագրությունների կրկնօրինակման պահուստային բազայի վրա:
Կարդալու համար հեռացված հաղորդագրությունը՝ անհրաժեշտ է WhatsApp ծրագիրը հեռացնել սարքավորումից, այնուհետև այն նորից վերբեռնել: Այս դեպքում ամբողջ արխիվը կվերականգնվի կրկնօրինակների պահուստից: Սակայն այս տարբերակը գործում է միայն այն դեպքում, եթե կրկնօրինակը չի թարմացվել և սարքավորումը չի վերագործարկվել,-գրում է Orer.am կայքը:
Նշենք, որ WhatsApp-ը թույլ է տալիս ջնջել, հեռացնել հաղորդագրությունները մեկ ժամվա ընթացքում: Վերջերս նման ֆունկցիայով հավելվեց նաև Facebook Massanger-ը: