Ո՞րն է ձեր համար իդեալական մազափունջը
LifestyleԵթե մինչ հիմա կարծում էիք, որ ձեզ չի սազում մազափունջ, գուցե պատճառը ոչ ճիշտ ընտրությունն է,- գրում է Orer.am- ը` հղում անելով cosmo.ru- ին:
1. Կլոր դեմք.

Կլոր դեմքով աղջիկների համար իդեալական կլինի երկար, թեքությամբ սանրված մազափունջը: Այս տարբերակի միջոցով կընդգծվեն ոչ թե այտոսկրերը, այլ կզակը:
2. Ձվաձև դեմք.

Դեմքի այս ձևն իդեալական է և ընտրությունն էլ բազմազան է, սակայն ամենալավ տարբերակը նոսր, կենտրոնական մասից մի քիչ առանձնացված տարբերակն է:
3. Երկարավուն դեմք.

Իդեալական տարբերակ է մեջտեղից բացված, երկար մազափունջը: Այսպիսի մազափունջը մի քիչ լայնացնում է դեմքը, այն դարձնելով իդեալական: