Հարսնացուն, որին փախցնելիս գրեթե «ջարդուփշուր» էին արել, որոշել է չբողոքել. տեսանյութ
LifestyleՎերջերս համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում կովկասցի տղաները աղջիկ էին փախցնում: Ուշագրավ էր, զավեշտալի, ինչպես նաև ցավալի այն, որ փեսացուն երկու անգամ վայր է գցում աղջկան, այն էլ շատ կոպտորեն: Այս տեսանյութը ուղղակի անտարբեր հնարավոր չէ դիտել,- գրում է Orer.am- ը:
Հյուսիսային Օսեթիայում ոստիկանությունը հետաքննություն է կատարել տեսանյութի վերաբերյալ: Նրանք պարզել են աղջկա ինքնությունը և հարցաքննել:
Աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ իր կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում, ոչ ինքը, ոչ էլ ծնողները որևէ բողոք չունեն, ամեն ինչ տեղի է ունեցել իր համաձայնությամբ: