Ճապոնիայում ներկայացրել են նոր արագընթաց գնացքի նախատիպը
ՄիջազգայինJR East ընկերությունը ներկայացրել է ALFA-X նոր արագընթաց գնացքի նախատիպը: Նոր մոդելը կարող է զարգացնել մինչեւ 360 կմ/ժ արագություն, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով Sankei թերթին:
Գնացքը կունենա 10 վագոն: Մոդելի կարեւորագույն նորամուծություններից մեկը «քթի» երկարությունն է՝ 22մ: Այդպիսի կառուցվածքը կապահովի անհրաժեշտ առավելագույն արագությունը, ուղեւորների սրահում լռությունը, ինչպես նաեւ կնվազեցնի թունելներում գնացքի ճնշումը: Նշվում է, որ մշակողները ծրագրում են փորձարկել գնացքի արագությունը մինչեւ 400 կմ/ժ:
Բացի այդ, նախագծողների առաջնահերթություններից վագոններում աղմուկի մակարդակը, ինչպես նաեւ թունելներով անցնելիս գնացքի ճնշումն իջեցնելն է:
է: