Փեսացուն լքել է հարսնացուին հանուն 200 կգ-անոց խոզի. լուսանկարներ
LifestyleՀամարվում է, որ հարսանիքի օրը պետք է լինի ամենահիշարժան, երջանիկ օրը, սակայն Ջոաննա Դուրկինի ամուսինը, չսպասելով հարսանեկան արարողության ավարտին, լքեց հարսնացուին, որպեսզի Պասպին անունով իր սիրելի խոզը մենակ չմնա: Նորապսակ զույգը նույնիսկ մեղրամսի չմեկնեց, քանի որ Պասպինին չէին կարող մենակ թողնել,- գրում է Orer.am-ը:
Հարսնացուն իմացել է, թե ինչ ռիսկի է դիմում` ամուսնանալով Լիի հետ: Նա գիտեր, որ միշտ երկրորդ տեղում է լինելու: Ինչպես նաև Ջոաննան գիտի, որ Պասպինն իրեն այնքան էլ չի սիրում:

Ամեն երեկո Պասպինը հյուրասենյակ է գալիս հեռուստացույց դիտելու, հարմար տեղավորվում է, իսկ Լին նրան խոզանակով մերսում է:

Ինչ վերաբերում է հարսանիքին՝ Լին ասում է, որ լքեց, քանի որ Պասպինն ամբողջ օրը մենակ էր եղել: Ջոաննան հույս ունի, որ մի օր ամուսինն իրեն այնքան կսիրի, որքան Պասպինին:
