Սկանդալային Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է ամուսնանալ. ո՞վ է նրա խորհրդավոր երիտասարդ սիրեցյալը...
LifestyleՄեծ թատրոնի նախկին պրիման` Անաստասիա Վոլոչկան, նորից ամուսնանում է,-գրում է Orer.am-ը` հղում անելով dni.ru- ին:
Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում հայտարարություն է հրապարակել. նա հայտնել է, որ արգելափակում է մեկնաբանությունները, քանի որ բացասական արձագանքները չափազանց շատ են: Որոշ ժամանակ երկրպագուները, ինչպես նաև չարակամ օգտատերերը հնարավորություն չեն ունենա մեկնաբանություններ գրել, կիսվել իրենց կարծիքներով:

Վոլոչկովան նշել է, որ արգելափակումը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում են հարսանիքի նախապատրաստական աշխատանքները: Պարուհին գրել է, որ բոլոր չարակամ հետևորդները թող խեղդվեն իրենց չարությունից, նախանձից, մի կերպ համակերպվեն իր հաջողության, սիրո, գեղեցկության հետ և որ նա չի ցանկանում մասնակցություն ունենալ այդ կեղտոտ քննարկումների մեջ:Իսկ իր սիրելի երկրպագուներին նա դիմել է ջերմ խոսքերով:
Ո՞վ է Անաստասիայի խորհրդավոր փեսացուն. նա դա խիստ գաղտնի է պահում: Միայն նշել է, որ նա իրենից երիտասարդ է` 38 տարեկան, թիկնեղ է, շատ գեղեցիկ, բնակվում է Եվրոպայում:
