Երգչուհի Վերա Բրեժնևան բեմի վրա խայտառակ է եղել
LifestyleՎերա Բրեժնևան համերգի ժամանակ վայր է ընկել,- գրում է Orer.am- ը` հղում անելով politpuzzle.ru- ին:
Մոսկվայում տեղի ունեցած «Звезды Русского Радио» համերգի ժամանակ Վերա Բրեժնևան խայտառակ եղավ: Բանն այն է, որ երգչուհու կիսաշրջազգեստը փաթաթվել էր նրա ոտքերին և, ուշադրություն չդարձնելով այդ հանգամանքին, նա վայր ընկավ:
![]()
Համերգը տեղի է ունեցել «Крокус Сити Холле»-ում: Երգչուհին առաջին երգը կատարում էր վարդագույն կարճ կիսաշրջազգեստով: Երկրորդ հիթը կատարելու համար Վերան փոխեց հագուստը և ներկայացավ երկար, շքեղ կիսաշրջազգեստով:
Երգչուհին երգը կատարում էր առաջին շարքում քայլելով: Կիսաշրջազգեստը փաթաթվեց երգչուհու ոտքերին, նա վայր ընկավ, սակայն Վերան չդադարեց իր երգը, նա համառաբար շարունակեց երգել:
