Արտակարգ դեպք Մոսկվայում. հայտնի բիզնեսմենի վրա մահափորձ է կատարվել (տեսանյութ)
LifestyleՄոսկվայում, հայտնի բիզնեսմենի վրա մահափորձ է կատարվել, գրում է Orer.am- ը` հղում անելով ren.tv - ին:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14- ին, երեկոյան: Երեք զինված անձիք կրակ են արձակել հրազենից: Մահափորձ կատարողները դեպքի վայրից փախուստի են դիմել իրենց ավտոմեքենայով: Քաղաքում հայտարարված է արտակարգ իրավիճակ:
Հայտնի է տուժածների ինքնությունը` Հնդկաստանի 51- ամյա քաղաքացի, հայտնի բիզնեսմեն Լումբա Ջիպոտին և նրա աշխատակիցներից մեկը: Երկուսն էլ գլխի վնասվածք են ստացել, գտնվում են հիվանդանոցում: Լումբա Ջիպոտին դեղագործական ընկերության տնօրեն է: Մահափորձի շարժառիթները հայտնի չեն:
Կատարվում է հետաքննություն: