«Միշտ քեզ հետ կլինեմ». հայտնի երգիչը սիրո խոստովանություն է արել Անի Լորակին
LifestyleԵրբ հայտնի դարձավ, որ երգչուհի Անի Լորակը բաժանվել է թուրք ամուսնուց, երկրպագուները սկսեցին էլ ավելի ուշադիր հետևել նրա անձնական կյանքին, գրում է Orer.am- ը` հղում անելով tv.ua- ին:
Համացանցում լուրեր են տարածվել, որ Անի Լորակը նոր սիրավեպ է սկսել Սերգեյ Լազարևի հետ: Այս լուրերը տարածվեցին, երբ Անին հրապարակեց նոր լուսանկար երգչի հետ: Երկրպագուները կարծիքներ են հայտնում, որ նրանց միջև սիրավեպ կա:Սակայն երգչուհի հերքում է` ասելով, որ նրանց միջև միայն ջերմ ընկերություն է:
Որոշ ժամանակ անց, Սերգեյ Լազարևը նոր լուսանկար հրապարակեց, որում նա Անիի հետ գրկախառնված է: Լուսանկարին կից նա հետևյալ գրառումն է կատարել.
«Իմ սիրելի...հարազատ հոգի...միշտ քո կողքին կլինեմ»
