Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Խաղաղության քարոզի քողի տակ մեկ այլ քարոզ է իրականացվում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հատկապես սոցիալական ցանցերում ակտիվացել են խաղաղության կոչերը: Դրանք ուղղված են ոչ թե արտաքին, այլ հենց ներքին լսարանին՝ հայ հասարակությանը: ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի խոսքով, իրականում խաղաղության քարոզ կոչվածն այդքան էլ խաղաղության քարոզ չէ:

Նրա դիտարկմամբ, գործ ունենք քողարկված երևույթի հետ:

«Ինչ–որ շերտեր փորձում են հասարակությանը նախապատրաստել ինչ–որ տարածքային զիջումների: Ես նշվածն այդպես եմ դիտարկում: Սակայն սա բերել ու կապել այսօրվա իշխանության հետ, ես դրա հետ ևս համամիտ չեմ: Ինչպես տեսնում ենք, և ինչպես արդեն ակնհայտ է, այստեղ այլ քաղաքական ուժ է ակտիվանում: Խոսքս մասնավորապես ՀԱԿ–ին է վերաբերում: Նրանք են փորձում ակտիվանալ, և այդ քարոզը տանել: Մյուս կողմից, հասարակական կազմակերպությունների միջոցով օտարերկրյա պետության ինչ–որ ներկայացուցիչներ են փորձում նմանատիպ քարոզ իրականացնել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ սա ոչ թե խաղաղության քարոզ է, այլ խաղաղության քարոզի քողի տակ մեկ այլ քարոզ է իրականացվում. այն է՝ հասարակությանը նախապատրաստել հողեր կամ տարածքներ հանձնելուն՝ խաղաղության դիմաց»,–մեզ հետ զրույցում շեշտեց Կ. Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանն ու Արցախը երբևէ պատերազմ չեն նախաձեռնել. «Մենք երբևէ նախահարձակ չենք եղել, մենք միշտ պաշտպանվել ենք: Նույնիսկ եթե դիտարկենք մեր զինանոցը, ապա մեր բանակի զինանոցի մեծ մասը պաշտպանողական է»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ պատերազմը չարիք է մարդկության համար:

«Թող այնպես չստացվի, թե մենք խաղաղություն չենք ուզում: Եթե այս աշխարհում կա մի ազգ, որը խաղաղություն է ուզում, հայն է, որովհետև ի սկզբանե հայն ու հայի սերունդները հենց այդ պատերազմի տուժածներն են: Դրա հետևանքով որբացածներ, ամբողջ աշխարհով սփռված ազգ ունենք: Խաղաղության քարոզ իրականացնելը լավ բան է, բայց այն չպետք է Հայաստանում լինի: Այդ քարոզը պետք է լինի այն երկրում, որը նախահարձակ է լինում, պատերազմ է հրահրում: Չմոռանանք 2016թ. ապրիլը, երբ Ադրբեջանն ինքը հարձակվեց, երբ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները տան մեջ սպանեցին երեք ծերերի և խոշտանգեցին նրանց: Եվ վերջապես չմոռանանք, որ ադրբեջանական բանակը խոշտանգեց ու գլխատեց հայկական բանակի առնվազն երկու զինվորի և սպայի: Մի խոսքով, խաղաղության քարոզի հասցեատերը Հայաստանը չէ, հայերն իրենց բնույթով խաղաղասեր են: Խաղաղության քարոզի հասցեատերն Ադրբեջանն է: Իսկ Հայաստանում այլևայլ ուժերի, որոշ դեպքերում նաև քաղաքական ուժի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան դավաճանություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,–ասաց նա:

Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ պարզապես պետք է էմոցիաները մի կողմ դնել և ավելի սթափ դիտարկել իրողությունները.

«Այդ ուժերը այնքան են որակազրկել խաղաղություն բառը, որ երբ ասում ենք խաղաղություն, անկախ մեզանից, հասկանում ենք, որ մեզ հող հանձնելուն են նախապատրաստում: Փորձում են պարտադրել հետևյալ հոգեբանությունը՝ «այլևս ճար չկա,եթե հող չհանձնենք, ճար չունենք, խաղաղություն չի լինի»: Պետք է կարողանանք այս հոգեբանությունը վանել մեզնից, որ այն մեր հոգիներում բույն չդնի: Այդ առումով փորձագետներն ու մեդիադաշտը շատ մեծ դերակատարություն ունեն: Պետք է ակտիվորեն կարողանան տեղ հասցնել հետևյալ մեսիջները. Հայաստանը երբևէ նախահարձակ չի եղել, և Հայաստանի զինանոցում հարձակողական զենքերը շատ ավելի պակաս են ու, կարելի է ասել, որ գերակշռում են բացառապես պաշտպանողական զենքերը: Հենց այստեղ է, որ պետք է աշխատանք տանենք, որ հասարակության մոտ խաղաղություն բառը չասոցացվի հողեր հանձնելու հետ»:

Մեր զրուցակիցը կրկին խորհուրդ տվեց էմոցիաները մի կողմ դնել ու դիտարկել հետևյալը. «Խաղաղության քարոզ անողներն անընդհատ «ուզում եք սահմանին զոհ լինի՞» շեշտադրումն են անում: Իրենք ամեն կերպ այդ ամենը փորձում են էմոցիոնալ դաշտ տանել, ծնողների հոգեվիճակի վրա ազդել, ընդգծել, թե 18–20 տարեկան տղաները կգնան բանակ, կզոհվեն, քանի որ խաղաղություն չէ»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, այստեղ կրկին էմոցիոնալ դաշտ է տարվում խնդիրը, մինչդեռ խաղաղ պայմաններում, օրինակ, ՃՏՊ–ների դեպքում, զոհերի թիվը շատ ավելի շատ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետ