Առնվազն 81 մարդ Է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաքի բնակելի շենքում բռնկած հրդեհից. The Bangladesh Observer
Միջազգային Առնվազն 81 մարդ Է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի չորսհարկանի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով:
Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ հսպիտալացվել Է առնվազն 50 մարդ: Նրանցից մի քանիսի վիճակն օրհասական Է:
Հրդեհն սկսվել Է չորեքշաբթի տեղական ժամանակով մոտավորապես 22:30-ին (Երեւանի ժամանակով 20:30-ին): Դրանից հետո կրակը տարածվել Է եւս չորս շինությունների վրա: «Սինհուա» գործակալության տեղեկատվությամբ՝ բռնկման պատճառը դարձել Է գազի բալոնի պայթելը:
«Ֆրանսպրես» գործակալությունը նշում Է, որ հրդեհի ճարակ դարձած շենքը նաեւ օգտագործվում Էր որպես քիմիկատների պահեստ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: