Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում ու նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մշակութային հաստատությունների լուծարման, ինչպես նաև դրանց վերամիավորման վերաբերյալ տեղեկատվությունը, որը հայտնվել է նախարարության պատերից դուրս, բազմաթիվ քննադատությունների է արժանանում: Հնարավոր լուծարման ենթակա ՊՈԱԿ–ների շարքում նաև մի շարք թատրոններ են:

Մեզ հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանն, անդրադառնալով վերոնշյալ փաստաթղթին, նշեց, որ նման քաղաքականությանն առհասարակ բացասական է վերաբերվում: Ի դեպ, Համազգային թատրոնը ևս նշված ՊՈԱԿ–ների ցանկում է: «Ճիշտ մարդիկ պետք է նշանակվեն համապատասխան պաշտոններում, որ ճիշտ լուծումներ տան: Սխալ մարդիկ են ղեկավարում այդ ոլորտները: Այսինքն, ոչ թե սխալ, այլ ոլորտին չտիրապետող մարդիկ: Նրանք չեն տիրապետում ոլորտին, ո՞նց կարող է նման բան լինել: Այժմ առկա քննադատությունը շղթայական է լինելու: Եվ դժգոհություններն առաջանալու են ոչ միայն մշակույթի գործիչների շրջանում: Դուք գիտեք, որ ցանկացած թատրոն իր համակիրն ունի, իր հանդիսատեսն ունի: Իրենք այս քայլով նաև ոտնահարում են հանդիսատեսի իրավունքը, և սա ոտնձգություն է նաև հանդիսատեսի դեմ»,–ասաց Նավասարդյանը:

Նա նշեց՝ ինչպես շատ թատրոնների պարագայում, Համազգային թատրոնը ևս շատերի նախընտրելի թատրոնների շարքում է: «Ի՞նչ է նշանակում իրենց առաջարկը: Այսինքն, այսքան տարվա փորձն ու գործը, այսքան տարվա քրտինքն ու աշխատածը միացնել ուսանողական թատրոնին ու ասել՝ մենք հարմար տարբերակ գտա՞նք: Շատ վատ եմ գնահատում դա, Համազգային թատրոնն իրենք չեն ստեղծել, որ իրենք լուծարեն: Սա՝ առաջին: Իսկ երկրորդ՝ Համազգային թատրոնը երբևէ որևէ գործառույթով նման չի եղել ուսանողական թատրոնին, առավել ևս երբևէ կուսակցական հակվածություններ չի ունեցել»,–նշեց Արման Նավասարդյանը:

Նա ընդգծեց, որ չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և հարկ եղած դեպքում պատրաստ են մասնակցել խնդրի շուրջ հնարավոր բոլոր քննարկումներին:

«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դեռ Վիգեն Չալդրանյանի հետ կապված խնդիրների ժամանակ հարցազրույց էր տվել ու ասել, որ եթե կողմերը փոխհամաձայնության չգան, թատրոնը կլուծարվի: Այնքան հեշտ են ասում, որ թատրոնը կլուծարվի, ոնց որ իրենք են ստեղծել այն: Թատրոնը կենսագրություն ունի, պատմություն ունի, թատրոնն աշխատանք ունի, վերելքի փուլում է: Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում, նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից»,–նշեց նա՝ հավելելով, որ այս ամենը վատ աշխատանքի արդյունք է:

«Իրենց ասելով՝ նշվածի շուրջ ինֆորմացիայի արտահոսք է եղել: Իրենց ասելով՝ սա կազմակերպված է եղել, էս ո՞վ տարավ, էս ո՞վ հասցրեց այս խաբարը: Լավ աշխատեք, փակ պահեք դռները, թող լսող չլինի: Սա իրենց վատ աշխատանքի արդյունքն է ցույց տալիս: Բայց վերջը կիմանայինք, չէ՞: Ախր այնպես չէ, որ նախարարությունն է դա որոշել: Սա անձամբ Նազենի Ղարիբյանի առաջարկն է: Չեմ կարծում, թե նախարարության աշխատակիցները կողմ են դրան»,–ասաց Ա. Նավասարդյանը:

Նշենք, որ ՊՈԱԿ–ների լուծարման ու վերամիավորման թեմայի շուրջ խոսել ենք նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ընդգծել է, որ խոսքը դեռևս նախարարության ներսում քննարկվող աշխատանքային փաստաթղթի մասին է, ասել նաև, որ շատ դեպքերում իր խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել: Առաջիկայում կներկայացնենք նաև Նազենի Ղարիբյանի հետ մեր հարցազրույցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Իշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա Շուշանյան