Նեպալում աղետի Է ենթարկվել երկրի մշակույթի նախարարին փոխադրող ուղղաթիռը
ՄիջազգայինՆեպալի արեւելքի Տապլեջունգ շրջանում աղետի Է ենթարկվել երկրի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարար Ռաբինդրա Ադիկարիին փոխադրող ուղղաթիռը:
Հրատարակության տվյալներով՝ ընդամենը Air Dynasty ընկերության ուղղաթիռում գտնվում Էր հինգ-վեց մարդ, ներառյալ օդաչուն, վարչապետի խորհրդականը եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցը: Նշվում Է, որ տեղի բնակիչները լսել են ուժգին պայթյուն, ինչից հետո հրդեհ Է սկսվել: Զոհվածների ու տուժածների վերաբերյալ տվյալներ ներկայում չկան: ՛ Տեղի իշխանությունները մեկնել են միջադեպի վայր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: