Մարսել Պետրոսյան. «Պաշտոնական Երևանը ԱԳՆ-ի մակարդակով պարտավոր է դիմել կոնկրետ քայլերի»
ՀարցազրույցԻնչպես հայտնի է, ռուսաստանցի պատգամավորների բազմամարդ պատվիրակություն է մասնակցել Բաքվում տեղի ունեցած հակահայկական շքերթին: Այս հարցի կապակցությամբ տեսակետ ներկայացնելու համար Orer.am-ի թղթակիցը դիմել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանին, ով մասնավորաբար ասաց. «Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում անցկացված հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է հետևյալը. «Երկու դաշնակից երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը մեր պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության երաշխավորն»: Համաձայնեք, միանգամայնտեղին և իրականությանը համահունչ ձևակերպում է, եթե հաշվի չառնենք օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության խորհրդի մի խումբ պատգամավորների մասնակցությունը Բաքվում Խոջալուի վիճահարույց իրադարձությունների կապակցությամբ տեղի ունեցած հակահայկական ակցիային:
Եթե դա լիներ առաջին դեպքը (չմոռանանք անցյալ տարի սահմանամերձ անմարդաբնակ Մարջանլի բնակավայրում կազմակերպված հակահայկական թատերական ներկայացում-շոուն, որին ռուսհասարակական-քաղաքական գործիչները ներկայացան ամենաբազմամարդ պատվիրակությամբ և չզլացան ջուր լցնելհայ-ադրբեջանական գժտության ջրաղացին՝ անզոր լինելով գոնե ձևականորեն զսպել իրենց հակահայկական տրամադրվածությունը), կարելի կլիներ սփոփվել ՀՀ ԱԺ նախագահ ԱրարատՄիրզոյանի՝ Մոսկվայում հնչեցրած գնահատականով, բավարարվել հայազգի լրագրողի հարցին ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիայի խուսափողական պատասխանով:
Թվում էր՝ հայկական երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունները, ելնելով ՀՀ ԱԺ նախագահի Մոսկվայում ունեցած ելույթի բովանդակությունից, տեղի ունեցած արտառոց երևույթի կապակցությամբ կներկայացնեն քաղաքական իրենց կոշտ գնահատականը, կհրապարակեն Բաքվում տեղի ունեցած շքերթի մասնակից ռուսհասարակական- քաղաքական գործիչներից կազմված պատվիրակության անդամների ցուցակը և հատուկ հայտարարությամբ բոլորին կզրկեն երբևէ Հայաստան մուտք գործելու իրավունքից: Ավաղ, այս անգամ նույնպես բավարարվեցինք արձանագրելով փաստը ևխուսափեցինք պատասխան քայլից: Հարց է ծագում՝ արդյո՞ք պաշտոնական Մոսկվան նույն կերպ կվարվեր, եթեհայկական, թեկուզ քաղաքացիական, այլ ոչ պաշտոնական պատվիրակությունն իր մասնակցությունն ունենար մերձակա որևէ երկրում կազմակերպված հակառուսական շքերթի: Այսպես, թե այնպես, պաշտոնական Երևանը ԱԳՆ- ի մակարդակով պարտավոր է դիմել կոնկրետ քայլերի: Այլապես միջազգային հանրությունը մեզ ճիշտ չի հասկանա: