Ռուսաստանը դադարեցնում է հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի մասով իր պարտավորությունների կատարումը
ՄիջազգայինՌուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան փաստաթուղթ, որով Ռուսաստանը դադարեցնում է Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի մասով իր պարտավորությունների կատարումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ստորագրված փաստաթղթում նշվում է, որ Մոսկվայի պարտավորությունների կատարումը դադարեցվել են այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել իր խախտումները պայմանագրի կատարման հարցում կամ մինչև պայմանագրի ուժի մեջ լինելը:
Պայմանագրից դուրս գալու մասին առաջինը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կնքվել է 1987 թ․ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Պայմանագիրը ստորագրել են Ռոնալդ Ռեյգանը և Միխայիլ Գորբաչյովը: