Հայտնի տղամարդկանց գեղեցիկ շնորհավորանքները կանանց միամսյակի առթիվ
LifestyleԵրեկ դրվեց կանանց միամսյակի սկզիբը և եկավ տղամարդկանց համբերատար հանդուրժելու շրջանը: Այս մեկ ամսվա ընթացքում մեր սիրելի տղամարդիկ ստիպված են տանել մեր բոլոր կամակորությունները:
Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հա հայտնի տղամարդկանց շնորհավորանքները կանանց միամսյակի կապակցությամբ:
Անդրե. «Իմ հայ գեղեցկուհիներ ջան! Շնորհավորում եմ Ձեզ,ամուր գրկում և համբուրում եմ բոլորիդ Իմ Սերը Ձեզ թևեր թող տա #8march»:
Արամ mp3-ի զվարճալի շնորհավորանքը.«Սիրելի կանայք և աղջիկներ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8 ❤️Թույլ տվեք այս վարդերով խմել ձեր կենացը »:
Սարգիս Գրիգորյանը հրապարակել է իր ու կնոջ լուսանկարը` գրելով. «Ըստ աստվածաշնչի կինը աշխարհ եկավ որպես մարդուն օգնական ու իր գալուստով փոթորկեց մարդու ներաշխարհը։Այո ընդունված է տղամարդը՝ հրամանատար, կինը՝ խորհրդատու։Ո՞րն է կարևոր։Սովորաբար հրամանը արձակվում է խորհրդակցությունից հետո, այսինքն ունես լավ խորհրդատու ուրեմն լավ հրամանատար ես։)))Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր շնորհավորում եմ Ձեզ այս հրաշք տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ ՝ ցանկանում կանացի երջանկություն, առողջություն և որն ամենակարևորն է Ձեր տղամարդկանց համար լինեք լավ խորհրդատուներ, որպեսզի հրամաներն էլ կայացվեն ճիշտ ։)))))
Դերասան Էդգար Իգիթյան. «Շնորհավորում եմ Ձեզ սիրելի կանայք, աղջիկներ , տատիկներ մարտի 8 կապակցությամբ , ցանկանում եմ ,որ լինեք միշտ գեղեցիկ, առողջ ու թող ժպիտը երբեք չպակասի Ձեր դեմքից»: