Ալժիրում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ
ՄիջազգայինԱլժիրում երկրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից շատերը տուժել են արցունքաբեր գազից ու ոստիկանների կիրառած ռետինե գնդակներից:
Ալժիրի մշակույթի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշ ցուցարարներ թալանել են երկրի հնագույն թանգարանը: Անհայտ անձինք կրակի են տվել հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը, առևանգել այնտեղից հազվագյուտ նմուշներ: Հրդեհը հաջողվել է մարել կարճ ժամանակ անց: