Եթովպիայում կործանված ինքնաթիռում 35 երկրի քաղաքացիներ են եղել
ՄիջազգայինԱյսօր առավոտյան Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռում 35 երկրի քաղաքացիներ են եղել: Ինչպես գրում է CNN-ը, Ethiopian Airline ավիաընկերության խոսնակը հայտնել է, որ 157 մարդ տեղափոխող օդանավում, որը Ադիս Աբեբայից թռչելիս է եղել Նայրոբի, եղել են տարբեր երկրների քաղաքացիներ:
«Ամենից շատ զոհեր ունի Քենիան, որի քաղաքացիների թիվը ուղևորների շրջանում 32 է եղել», - ասել է Քենիայի տրանսպորտի նախարարը: Ինչպես հաղորդվում է, ուղևորների և անձնակազմի անդամների թվում եղել են 18 կանադացի, 9 եթովպիացի, 8 չինացի, 8 իտալացի, 8 ամերիկացի, 7 ֆրանսիացի, 7 բրիտանացի, 6 եգիպտացի, 5 գերմանացի, 4 հնդիկ, 4 սլովակ, 4 ավստրիացի, 3 ռուս, 3 շվեդ, 2 իսրայելցի, 2 մարոկկացի, 2 լեհ, 2 իսպանացի, 1 բելգիացի, 1 ինդոնեզացի, 1 իռլանդացի, 1 ջիբութցի, 1 մոզամբիկցի, 1 նորվեգացի, 1 ռուանդացի, 1 սաուդացի, 1 սուդանցի, 1 սոմալացի, 1 սերբ, 1 տոգոցի, 1 ուգանդացի, 1 եմենցի, 1 նեպալցի, 1 նիգերացի: Եվ մեկ ուղևոր ճանապարհորդում էր ՄԱԿ-ի անձնագրով:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր օդ բարձրանալուց րոպեներ անց: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: